Բրիտանացի նախարար. Չեմ կարծում, որ կտեսնեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալը

Բրիտանացի  նախարար. Չեմ կարծում, որ կտեսնեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալը

PanARMENIAN.Net - Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ: Այս մասին BBC-ի պատրաստած հաղորդման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանասների նախարար Ջորջ Օզբորնը:

«Քանի դեռ ես ողջ եմ, չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա ԵՄ-ի անդամ: Կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ-ի անդամ: Ոչ, չի լինի: Թուրքիան նահանջ է ապրում: Այնտեղ մարդկանց և ժողովրդավարության հետ կապված հարցերում լուրջ խնդիրներ կան»,- նկատել է նախարարը, թուրքական ընդդիմադիր Cumhurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նա նաև ընդգծել է, որ այս պահին Մեծ Բրիտանիան կողմնակից չէ Թուրքիայի եվրաանդամակցությանը: Ըստ Օսբորնի՝ բրիտանական կառավարությունը շուտափույթ կերպով պիտի հայտնի իր դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:

«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա:

2 շաբաթից Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու հանրաքվե, որով պետք է հայտնի դառնա երկիրը կշարունակի լինել ԵՄ-ի անդամ, թե ոչ: Թուրքական աղբյուրը նշում է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներից է արդարադատության նախարարը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպայում վիզային ռեժիմի վերացումը մեծ ռիսկեր է պարունակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---