Նարինե Աբգարյանի վեպը` ռուսական «Յասնայա պոլյանա» մրցույթի երկար ցուցակում

Նարինե Աբգարյանի վեպը` ռուսական «Յասնայա պոլյանա» մրցույթի երկար  ցուցակում

PanARMENIAN.Net - «Յասնայա պոլյանա» ռուսական գրական մրցույթի ժյուրին հունիսի 9-ին հրապարակել է «XXI դար» և «Մանկություն, դեռահասություն, պատանեկություն» անվանակարգերի ընդլայնված ցանկը:

«XXI դար» անվանակարգում ընգրկված է նաև Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ 3 խնձոր» վեպը: Ընդհանուր առմամբ այս անվանակարգում ներկայացված է 42 ստեղծագործություն, այդ թվում` Յուրի Բույդայի «Ցեյլոնը», Անդրեյ Գերասիմովի «10 պատմություն սիրո մասին», Լեոնիդ Յուզեֆովիչի «Ձմեռվա ճամփան» և այլն, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ցանկը կազմվել է խիստ մրցակցային հենքի վրա, այն ստեղծագործությունները, որոնք ընդգրկվել են, արդեն իսկ պարտադիր են ընթերցանության համար: Ստեղծագործությունների ընտրությունը եղել է երկար և խիստ: Կան հեղինակներ, որոնք առաջին անգամ են հայտնվել ցուցակում, օրինակ, Լեոնիդ Յուզեֆովիչը, կան էքշն ոճով գրված ստեղծագործություններ, խորիմաստ արձակ»,-ասել է ժյուրիի անդամ Վլադիսլավ Օտրոշենկոն:

Մրցանակային ֆոնդը 7 մլն ռուբլի է: «XXI դար» անվանակարգում հաղթողը կստանա 2 մլն ռուբլի, իսկ կարճ ցուցակում ընդգրկված հեղինակները կկիսեն 1 մլն ռուբլի պարգևը:

«Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի ու նրա բնակիչների մասին` մի քիչ տարօրինակ, մի քիչ փնթփնթան, բայց ոգու իսկական գանձեր կրող:

Նարինե Աբգարյան ծնվել է 1971 թ. Բերդում, ռուսաստանցի գրող է, բլոգեր: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր, «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։

2011 թ. լույս է տեսել Մանյունյայի պատմության եկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»: 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու)՝ որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը: 2012 թ. սեպտեմբերին լույս է տեսել «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վիպակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ 2013 թ. հրատարակվել է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։

2014-ին հրատարակվել է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը: 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսել «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովան։ 2015 թ. մարտին լույս է տեսել «Երկնքից ընկավ երեք խնձոր վեպը»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---