Ադիբեկյան. ՀՀ-ում դարավերջին արտագաղթի պատճառով 1.750.000 մարդ կմնա11 հունիսի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Եթե ՀՀ-ից արտագաղթի տեմպերը շարունակվեն, ապա մինչև դարավերջ Հայաստանում կմնա 1.750.000 մարդ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նկատել է, որ արտագաղթելու հիմնական երեք պատճառն աշխատանքի բացակայությունն է կամ եկամուտների ցածր լինելը, ապագայի նկատմամբ անորոշությունը, ընտանիքների միավորումը։ «Արտագաղթողների մեծ մասը միջին խավի մարդիկ են, որոնք այստեղ վաճառելու բան ունեն, որպեսզի կարողանան գնալ, այնտեղ տուն վարձել, ապրել մինչև կարողանան աշխատանք գտնել։ Հայաստանում աղքատ կամ ոչ ունևոր զանգվածը չի արտագաղթում, որովհետև հնարավորություն չունի»,- ասել է Ադիբեկյանը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.994.400 մարդ, որից 1.904.700-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 1.089.700-ը՝ գյուղական: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 3 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 4200 մարդով: Մասնավորապես, Երևանի բնակչությունը նվազել է 300 հոգով՝ դառնալով 1.073.400 մարդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |