Զեկույց. ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Գերմանիան զենքի խոշորագույն արտահանողներն են աշխարհում13 հունիսի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - 2015-ի տվյալներով ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Գերմանիան առաջատար դիրքեր են զբաղեցնում սպառազինություն արտահանող երկրների ցանկում: Այդ են վկայում հունիսի 13-ին հրապարակված Jane's Information Group (IHS Jane's) բրիտանական վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները: Նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է: Այդ երկիրը 2015-ին մոտ $23 միլիարդի զենք է արտահանել: Երկրորդ տեղում Ռուսաստանն է` մոտ $7,5 միլիարդով: Սակայն փորձագետներն ակնկալում են, որ Մոսկվան շուտով կընդլայնի իր շուկան Իրանի հետ առևտրի հաշվին, որը սկսում է վերազինել իր ՌՕՈւ-ն: Մինչդեռ մինչև 2018-ը Ֆրանսիան կարող է ստիպել ՌԴ-ին նահանջել 2-րդ հորիզոնականից: Ֆրանսիան Ավստրալիային ռազմանավեր վաճառելու պայմանագիր է կնքել, հայտնում է Newsru.com-ը: Գերմանինան 3-րդն է վարկանիշում: Փորձագետները պարզել են, որ մեկ տարում գերմանական ձեռնարկությունները արտահանել են մոտ $4,78 միլիարդի զենք ու զինամթերք` չհաշված հրաձգային զենքն ու զինամթերքը: Գերմանիայի զենքի արտահանման մեկ երրորդը կամ 29%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին: 2015-ին համաշխարհային սպառազինության շուկան աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել է $65 մլրդ ծավալի` 2014-ի $58,4 մլրդ դիմաց: Սա վերջին 10 տարում ամենամեծ աճն է, որի հիմնական պատճառը ռազմատեխնիկայի գնումների կտրուկ աճն է Սաուդյան Արաբիայի կողմից` մինչև $9,3 մլրդ 2015-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |