Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան դեռ 21-րդ դար չի մտել` դա է վկայում Սբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը13 հունիսի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան ժամանակակից քաղաքակրթության մակարդակին դեռ չի հասել և 21-րդ դար չի մտել: Ըստ նրա, դա է վկայում Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու որոշումը: Որպես պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մզկիթի վերածել մինչ այդ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը: «85 տարի անց Ռամադանի 30 օրերին Այա Սոֆիան կրկին մզկիթի է վերածվում. hունիսի 6-ից հուլիսի 7-ը պետական հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակելու է առավոտյան աղոթքը»,-հայտարարել է Էրդողանը: «Որպես ԱԳՆ մեր վերջին հայտարարությունն այն էր, որ Թուրքիան չի մտել 21-րդ դար իր այդ գործողություններով նա մեր ժամանակի քաղաքակրթության մակարդակին չի հասել»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոտզիասը ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ Պետդեպի հայտարարության վրա` Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Ըստ նրա, Անկարան նյարդային պահվածք է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ: «Թուրքիան, ես շատ քաղաքավարի և դիվանագիտորեն եմ արտահայտվում, նյարդային պահվածք է ցուցաբերում: Դա երկու պատճառ ունի: Առաջինն այն է, որ նրա ծրագրերն արտաքին քաղաքականության ոլորտում չիրականացան: Նա վատ հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ, ընթացող բանակցություններով վատ հարաբերություններ Իսրայելի հետ, պատերազմական վիճակում է Սիրիայի հետ և մասնակցում է Իրաքի դեմ պատերազմին, նա պատմական տարաձայնություններ ունի, որոնք արտահայտվեցին Հայաստանի մասով, երբ գերմանական Բունդեսթագը բանաձև ընդունեց` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նա առճակատման մեջ է Ռուսաստանի հետ: Լուծված չէ Կիպրոսի խնդիրը, որտեղ նա պատասխանատու է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի համար և նա ռևանշիզմի միտումներ է դրսևորում Հունաստանի հանդեպ»,-ասել է նախարարը: Ըստ նրա, Հունաստանի քաղաքականությունն այս պահին այնպիսին է, որ նա նախանշել է կարմիր գծերը, որոնցից մտադիր չէ նահանջել: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հարգի Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի ավանդույթները: «Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիան այնպես, որ հարգվեն նրա ավանդույթները և նրա բարդ պատմությունը»,- ասել է Թոները` օգտագործելով սրբավայրի հունական անվանումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |