Բացվել է Իրան-Հայաստան գազամուղը19 մարտի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Ագարակում` հայ-իրանական սահմանին բացվել է Իրան-Հայաստան գազամուղը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը, պաշտոնատար այլ անձինք: Գազամուղի բոլոր շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ այն տեստավորվում է: Ավարտից հետո, մի քանի ամիս անց իրանական գազամուղը լիովին կմիացվի Հայաստանի գազաբաշխիչ համակարգին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: 141 կմ երկարությամբ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը սկսվել էր 2004 թվականի նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանը օրեկան կստանա 1,5 մլն խորանարդ մետր իրանական գազ: Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է Քաջարանից Արարատ գազամուղի շինարարությունը` 150 կմ երկարությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 200-250 մլն դոլար: Գազամուղի շինարարությունն իրականացնում են երեք կողմերը` Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանն ի դեմս «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության: Առաջիկա 20 տարիներին Իրանը Հայաստան կառաքի 36 մլրդ խորանարդ մետր գազ: «Երկնագույն վառելիքը» Հայաստանում կվերամշակվի էլեկտրաէներգիայի, որը կարտահանվի կրկին Իրան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |