Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կեղծ ուղեգրեր պատրաստելու համար

Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կեղծ ուղեգրեր պատրաստելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում առողջապահության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել:

ԻՆչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, ձերբակալվածներն են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---