Guardian. ԵՄ-ից դուրս գալու դեպքում Անգլիան մոտ $42 մլրդ կկորցնի15 հունիսի 2016 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մտավախություն ունի, որ եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, դա լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի` 30 մլրդ ֆունտ ($42.2 մլրդ) միայն առաջին 4 տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Guardian-ի վրա հղումով: Brexit-ի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել եկամտահարկը, բենզինի ու ալկոհոլի ակցիզները: Պաշտոնյաները ստիպված կլինեն կրճատել սոցիալական ծրագրերի, կրթության ու առողջապահության բյուջետային ֆինանսավորումը, ինչպես նաև նվազեցել պաշտպանական ծախսերը, ասվում է հոդվածում: Guardian-ը մեջբերում է Օսբորնի պաշտոնական խոսքի թեզերը, որով նա մտադիր է հանդես գալ հունիսի 15-ին: Նախարարը ցանկանում է իրազեկել հանրությանը, որ ԵՄ-ից դուրս գալը ավելի զգայուն կլինի, քան թվում է: «Այն, որ մեզ կհաջողվի միջոցներ ազատել հանրային ծախսերի համար, ինչպես հավատում են Brexit-ի կողմնակիցները, պատրանք է: Դուրս գալը նշանակում է, որ ավելի քիչ գումար կլինի: Ընդ որում խոսքը միլիարդավոր ֆունտերի մասին է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, վտանգել բրիտանացի ընտանիքների բարեկեցությունը»,-ասվում է նախարարի խոսքում: ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով: «Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: Ընթերցեք նաև. Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |