Իջևան-Դիլիջան ճանապարհին երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Իջևան-Դիլիջան ճանապարհին երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին` ժամը 15.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սելավային հոսքը Մ-4 ավտոճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---