Հղիության ընդհատման դիմողները վերջնական որոշման համար 3 օր կստանան. Օրինագիծն ԱԺ-ում է17 հունիսի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանին է ներկայացվել: Այն վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին: ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման և վերահսկելիության տեսանկյունից: Նախագծերով նախատեսվում է կանոնակարգել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման համար: Նախագիծը խորհրդարանին ներկայացնելի հիմնական զեկուցող Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ հստակ արգելվում է օրենքով չնախատեսված դեպքում ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը, գրում է Panorama.am-ը: Միաժամանակ, ըստ նախարարի, օրինագծով պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ: «Դա լայնորեն կիրառվում է արևմտյան պետություններում», -նկատել է նախարարը: 2015-ի հուլիսի 21-ին ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտնել է, որ Վերարտադրողական առողջության, մասնավորապես՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը հնարավոր կլինի տեսնել 1-2 տարի անց: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-ին հանձնարարել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել։ Նա մատնանշել է, որ Հայաստանն այսօր վերարտադրության մի շարք ցուցանիշներով աշխարհում վերջին տեղն է զբաղեցնում։ Այդ կապակցությամբ նա հանձնարարեց առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել իրավիճակի շտկման համալիր ծրագիր։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |