ԶԼՄ-ներ. Բելգիայում ձերբակալվածներն ահաբեկչություններ էին ծրագրել Բրյուսելի կենտրոնում

ԶԼՄ-ներ. Բելգիայում ձերբակալվածներն ահաբեկչություններ էին ծրագրել Բրյուսելի կենտրոնում

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 18-ի գիշերը Բելգիայում ձերբակալված ծայրահեղականները ահաբեկչություններ էին ծրագրում Բելգիայի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին La Derniere Heure-ի վրա հղումով:

Ինչպես հայտնել են աղբյուրները, խոսքը Բրյուսելի երկու ամենամարդաշատ շրջանների մասին է` Ռոժիե հրապարակի և Լուիզ պողոտայի:

Իրավապահ մարմիններին հաջողվել է իմանալ այդ մասին և կանխել ահաբեկչությունները, քանի որ ձերբակալվածների մեքենայում միկրոֆոն էր տեղադրված եղել:

Ձերբակալվածների թվում են մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ իրականացրած Բաքրաուի եղբայրների քեռին ու զարմիկը: Ոստիկանությունը ձերբակալել է նաև մահապարտների մորը, որին կասկածում են ակտիվ աջակցության մեջ, սակայն նրան ազատ են արձակել հավելյալ ապացույցների բացակայության պատճառով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպման կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել: Ուժայինները մոտ 40 շենք են խուզարկել, քննչական գործողությունների շրջանակում 40 մարդ է հարցաքննել, 12-ին ձերբակալել են: Ավելի վաղ Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել էին գրոհայինների ակտիվացման մասին և Բելգիայում ու Ֆրանսիայում նոր հնարավոր ահաբեկչությունների մասին:

2016-ի մարտի 22-ին Բրյուսելում 2 պայթյուն տեղի ունեցավ` օդանավակայանում և «Մալբեկ» մետրոյի կայարանում: 32 մարդ զոհվեց: Ըստ հետախուզության տվյալների, որպես թիրախ Բելգիայում ահաբեկիչները կարող են ընտրել 3 վայր` Բրյուսելի մեծ առևտրի կենտրոնը, ամերիկյան արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկը և ոստիկանության բաժանմունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---