ԱՀԿ-ն կարող է հորդորել արգելել բարակ ծխախոտները21 հունիսի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արդեն 2016-ին կարող է խորհուրդ տալ արգելել բարակ ծխախոտները, հայտնում է «Կոմերսանտը»: Բարակ ծխախոտի վաճառքի կամ դրա արգելման մասին հարցը նախատեսվում է բարձրացնել ԱՀԿ թութունի դեմ պայքարին նվիրված շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի ժամանակ, որը կանցնի նոյեմբերին Դելիում: Աշխատանքային խմբերից մեկի զեկույցի նյութերում խորհուրդներ կան ծխախոտի գրավչությունը բարձրացնող դիզայնի տարրերի օգտագործումը սահմանափակելու կամ արգելելու մասին: Դրան է դասվում նաև ծխախոտի տրամաչափի նվազեցումը` (slims, super slims, ultra slims), կապսուլաների տեղադրումը ֆիլտրի մեջ, որոնք բուրմունք են տարածում, օգտագործելուց հետո: Ինչպես ասվում է զեկույցում, դա կարող է մոլորության մեջ գցել ծխողներին ու պոտենցիալ օգտագործողներին և ազդել նրանց ընկալման վրա: Որպես օրինակ բերվում են slims ծխախոտները, որոնք, ըստ ԱՀԿ-ի, արդյունաբերությունն օգտագործում է գրավելու համար կին սպառողներին, իսկ նրանց մարքեթինգն ուղղված է «այն կարծրատիպի արմատացմանը, երբ ծխելն ասոցացվում է սլացիկ արտաքինի հետ»: Սահմանափակումների դեպքում, հարվածի տակ կհայտնվի ծխախոտի մոտ 40 տեսակ: Ինչպես նշում է պարբերականը, թեև ԱՀԿ կարծիքը խորհրդատվական է, սակայն այն օրենսդրական բնույթ է ստանում թութունի դեմ պայքարին նվիրված շրջանակային կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրներում, այդ թվում Ռուսաստանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |