Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը հունիսին նվազել է 98.5%, գերմանացիներինը՝ 44.9%-ով

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը հունիսին նվազել է 98.5%, գերմանացիներինը՝ 44.9%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հունիսը համարվել է Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 50%-ով: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը՝ ներկայացնելով Անթալիայի օդանավակայանի տվյալները զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ հունիսի 1-16-ը Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է 58.7%-ով, ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 98.5%-ով, իսկ գերմանացիների թիվը նվազել է 44.9%-ով:

2015-ի հունիսի 1-16-ին Անթլիայի է ժամանել 732.353 զբոսաշրջիկ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 302.522:

Ամենամեծ անկումը գրանցվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Եթե 2015-ին նույն ժամանակահատվածում Անթալիա էր ժամանել 241.320 ռուս զբոսաշրջիկ, ապա այս տարի նշյալ ժամակահատվածում նրանց թիվը կազմել է 3.517 մարդ: 2014-ի հունիսի 1-16 ընկած հատվածում Անթալիայում հանգիստն անցակցրել էր 318 հազար ռուս զբոսաշրջիկ:

Գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 50%-ով: Անցած տարի հունիսի 1-16-ը Անթալիայում հանգիստը կազմակերպել էր 213.735 Գերմանիայի քաղաքացի, իսկ այս տարի թիվը նվազել է 44.9%-ով՝ հասնելով 117.845-ի:

40 և ավելի տոկոսով նվազել է նաև Ղազախստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Հոլլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Իսկ ահա 2016-ի առաջին կիսամյակի (հունվարի 1-ից հունիսի 16-ը) կտրվածքով Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 44.3-ով՝ 2 մլն. 831 հազարից՝ հասնելով 1 մլն. 578 հազարի:

Ոլորտի վրա բացասական ազդեցություն են թողել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամը, ահաբակչական հարձակումները և պայթյունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---