gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում21 հունիսի 2016 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Yandex.Taxi-ի մուտքը Հայաստան, ggTaxi-ի արձագանքը շուկայում նոր մրցակցի հայտնվելուն ու ընկերությունների ներկայացուցիչների ելույթները Barcamp-ի ժամանակ աժիոտաժ առաջացրեցին ՏՏ- և բիզնես-միջավայրում, սպառողների, սոցցանցերի օգտատերերի և տաքսիստենրի մոտ: PanARMENIAN.Net ը դիտարկել է տաքսի-ծառայությունների հավելվածների բեռնումների դինամիկան վերջին օրերին: Ըստ AppAnnie համակարգի, մայիս-հունիս ամիսներին Հայաստանից կատարված ներբեռնումներով ggTaxi-ն ստաբիլ գտնվում է Google Play թոփ-100-ում (երբեմն իջնելով մինչև 105-106-րդ հորիզոնականները) և iOS համակարգով սարքերից ներբեռնումների թոփ-30-ում: Հայաստանյան ծագման մյուս uber-ատիպ ծառայությունը՝ MobiTaxi-ն, ըստ համակարգի, ավելի մեծ տատանումներ էր գրանցում հավելվածների խանութներում, սակայն վերջին օրերին ևս կտրուկ աճ է արձանագրել: Yandex.Taxi-ն նախորդող ժամանակաշրջանում վարկանիշում ներկայացված չէր, սակայն միանգամից հայտնվել է բարձր հորիզոնականներում, ընդ որում՝ Play Store-ում այն հայտնվում է ապրիլի 20-ին: Ստորև՝ հավելվածների դիրքը բեռնումների վարկանիշում՝ հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում:
Կարդացեք նաև. Տաքսիստները բողոքում են Yandex Taxi-ի դեմ. Կհրաժարվեն լիցենզիայից Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |