7  21.06.16 - «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի, «Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխանագահ Սուրեն Մկրտչյան և «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանի մամուլի ասուլիսը

Տաքսիստները բողոքում են Yandex Taxi-ի դեմ. Կհրաժարվեն լիցենզիայից

Տաքսիստները բողոքում են Yandex Taxi-ի դեմ. Կհրաժարվեն լիցենզիայից

PanARMENIAN.Net - Հայաստանի տաքսի ծառայությունների ներկայացուցիչները դեմ են, որ Yandex Taxi ընկերությունը մուտք գործի Հայաստան: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան:

Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին հունիսի 18-ին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն:

Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։

«Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց gg տաքսի ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք տրանսպորտի նախարարությունում: Տաքսիսները վճարում են լիցենզիայի համար, վարորդի գրանցման, հեռահաղորդակցման սարքավորումների համար: gg-ն hայտարարել էր, որ ինքն այլընտրանքային ուղևորափոխադրում է մատուցում, և ծառայություն են մատուցում ոչ թե տաքսիստները, այլ ցանկացած վարորդ:

Բոլորը կարող են սմարթֆոնով գրանցվել և ծառայություն մատուցել»,- դժգոհել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրենցից տրանսպորտի և կապի նախարարությունից պահանջում են լիցենզավորում, իսկ այլ ընկերություն կարողանում է պարզապես 100-120 դրամ ամեն պատվերից վերցնելով շրջանառություն ապահովել, բայց չունի լիցենզավորված տաքսիներ:

«Հիմա հայտնվում է Yandex Taxi-ին, որն ունի ՌԴ-ում 100 հազարից ավելի ավտովարորդներ: Դրա հայտնվելու նպատակը gg տաքսիին մրցակցությունից հանելն է, քանի որ Yandex Taxi տաքսի ծառայության մինիմալ արժեքը լինելու է 2 կլիմոտերը 100 դրամ: Սա դիտավորյալ է, մոտակա ժամանակներում մոնոպոլիզացնում է ամբողջ դաշտը, իսկ հետագայում գները բերելու են մինիմալ 600 դրամի կամ ավելի»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Armtimes.com-ը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են չլիցենզավորված ընկերությունները տաքսի ծառայություն մատուցել:

Նույն կազմակերպության փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ հայտարարել է, որ եթե Yandex Taxi-ն մտնի Հայաստան, ապա իրենք կհանձնեն իրենց լիցենզիները և դատի կտան Կառավարությանը:

Կարդացեք նաև՝ gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում

Ավանդական տաքսին ընդդեմ նորագույն լուծումների. Uber-ի հայկական տարբերակը հանդիպում է դիմադրության

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---