Լավրովը` Քերիին. Անթույլատրելի է աջակցել Սիրիայում գործող ահաբեկիչներին

Լավրովը` Քերիին. Անթույլատրելի է աջակցել Սիրիայում գործող ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման հեռանկարները:

Լավրովը Քերիի ուշադրությունն է հրավիրել «Ջեբհաթ ան Նուսրային» աջակցելու անթույլատրելիության վրա, որին սատարում են ԱՄՆ հովանավորության տակ գործող ընդդիմության ջոկատները:

Անդրադառնալով միջսիրիական բանակցությունների թեմային` ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելու արատավոր պրակտիկայից, ինչը հակասում է ՄԱԿ ԱԽ որոշումներին, հայտնում է Newsru-ն:

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ համբերությունը Սիրիայի և Ասադի պաշտոնավարման հարցում սպառվում է: Ի պատասխան Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի խոստում չի տվել Ասադի ճակատագրի հարցով: Ըստ Լավրովի, սիրիական կարգավորման հարցում առաջընթաց չկա, քանի որ ոչ բոլոր կողմերն են մասնակցում բանակցություններին:

Որպես օրինակ դիվանագետը պատմել է քրդերի մասին, որոնց թույլ չի տալիս միանալ բանակցություններին Թուրքիան:

Ավելի վաղ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ:

Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---