ՀՀ-ում սկսել են խաղադրույքներ ընդունել «Գահերի խաղում» զարգացումների վերաբերյալ24 հունիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը լայն ժողովրդականության պատճառով երկար ժամանակ է՝ գտնվում է միջազգային բուքմեյքերական ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք առաջարկում են սերիալը դիտողներին կռահել այս կամ այն դրվագի շարունակությունը: Տենդենցը հասել է նաև Հայաստան. սերիալի զարգացումների վերաբերյալ խաղադրույքներ է սկսել առաջարկել VivaroBet բուքմեյքերական ընկերությունը: Հնարավոր է կատարել խաղադրույքներ՝ փորձելով կռահել, թե ով կզոհվի եթերաշրջանի վերջին դրվագում, կգրոհեն արդյոք սպիտակ քայլորդները Պատը, ում առաջինը ցույց կտան դրվագում, դիտորդների քանակը, և այլն: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Կարդացեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |