«Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները20 հունիսի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - HBO Now կաբելային հեռուստաալիքը հիասթափեցրել է իր հանդիսատեսին: «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր սերիայի ցուցադրությունը հունիսի 19-ին ձախողվել է դիտումների հսկայական քանակի պատճառով, հայտնում է CNN-ը: Սերվերի խափանումը սերիալների երկրպագուների վրդովմունքն առաջացրեց սոցցանցերում: Շատերն իրենց բացասական կարծիքն են հայտնել Twitter-ում`հույս հայտնելով, որ հեռարձակման որակը շուտով կբարելավվի և խնդիրները կշտկվեն: Որմանք նույնիսկ փոխհատուցում են պահանջում HBO Now կաբելային հեռուստաալիքից: Հեռուստաալիքը պատասխանել է բողոքներին մոտավորապես մեկ ժամ անց` հայտարարելով, որ տեխնիկական խնդիրները վերացվել են: Սակայն սերիալի երկրպագուներից ոմանք շարունակում են բողոքել սիրված սերիալի հեռարձակման որակից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |