Անդրանիկ Աբովյանը` Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում24 հունիսի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-26-ը Սոչիում անց է կացվում «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Մրցույթի կարգի համաձայն մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիրգիզիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և այլ երկրներից բալետի 47 արտիստ՝ 19–26 տարեկան: 2006-ից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |