Ազգային մշակույթների փառատոն՝ Մինսկում. Մասնակցել է նաև հայ համայնքը28 հունիսի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի հայ համայնքը «Ոսկե ծիրան» խորագրի ներքո մասնակցել է Մինսկում կայացած Ազգային մշակույթների փառատոնին: Հնչել է հայկական երաժշտություն, ներկայացվել է ազգային խոհանոցը, ցուցադրվել են ազգային պարերը: Այն իրականություն է դարձել առանց հովանավորների ու գովազդային գործակալությունների աջակցության: Մինսկում ազգային մշակույթների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը Մինսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորցինն է 2015-ի սեպտեմբերին, երբ անցկացվում էր «Թբիլիսոբա» վրացական մշակույթին նվիրված տոնը, Բելառուսական լրատվամիջոցներին հղումով գրում է Panorama.am-ը: Նա առաջարկել է Մինսկում ապրող ազգային փոքրամասնություններին ցանկության դեպքում նման միջոցառումներ կազմակերպել: Առաջարկությունը հետաքրքրել է տարեբեր ազգությունների ներկայացուցիչներին ու դիվանագիտական առաքելություններին: Առավել ակտիվներից է եղել հայ համայնքը: Հունիսի 26-ին արդեն անցկացվել է միջոցառումը: 2009-ի մարդահամարի տվյալների` Բելառուսում բնակվել է 8512 հայ, որից. 1955-ը` Մինսկ քաղաքում, Մինսկի մարզում` 1705, Բրեստի մարզում` 946, Վիտեբսկի մարզում` 1149, Գոմելի մարզում` 915, Գրոդնոի մարզում` 905, Մոգիլեւի մարզում` 937: Բացի այդ, ըստ համայնքի տվյալների, 2011թ. դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվում եւս մոտ 15 հազ. հայ: Պաշտոնական տվյալներով հայերը զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելոռուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |