ՀԱՊԿ ԱԳՆԽ երևանյան նիստում կքննարկվեն անվտանգությանն առնչվող խնդիրներ

ՀԱՊԿ ԱԳՆԽ երևանյան նիստում կքննարկվեն անվտանգությանն առնչվող խնդիրներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին: Նիստը կկայանա Երևանում: Արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներին առնչվող հարցեր, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը միջազգային ասպարեզում աշխարհում ստեղծված իրավիճակի համատեքստում»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա, նախատեսվում է մեծ ուշադրություն դարձնել միջազգային ահաբեկչությանը, ծայրահեղականությանը հակազդելու հարցերին` Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրադարձությունների զարգացման համատեքստում: Զախարովան հավելել է, որ Լավրովը կմասնակցի մինչև 2025 թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի քննարկմանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանի քննարկմանը (2016 առաջին կեսից մինչև 2017-ի առաջին կիսամյակ) և 2016-ին համատեղ հայտարարությունների ցանկի քննարկմանը:

«Հուսով ենք, որ նախարարների երևանյան հանդիպումը նոր կարևոր ավանդ կլինի ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 4-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---