ԱԺ-ն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ-ն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականներն ընդունել են «4+4+4» ձևաչափի շրջանականերում քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ էին 6-ը, հայտնում է Panorama.am-ը:

«Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը, որին միացել են մյուս քաղաքական ուժերը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց չի նշանակում, թե մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին», -քվեարկությունից առաջ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Օրինագծին կողմ են քվեարկել նաև ԱԺ-ում ներկայացված «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները: «Կողմ ենք հաշվի առնելով, որ սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ», - իր խոսքում ասել է պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«4+4+4» ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանությունից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև:

Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:

2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---