Ֆրանսիայի ԱԺ-ն կհետաքննի «պատգամավորների կասկածելի կապերն» Ադրբեջանի հետ29 հունիսի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ժողովրդավարների և անկախների միություն» (UDI) կուսակցությունը մտադիր է հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի Ֆրանսիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները խճճված դիվանագիտական հարաբերությունների պատճառով, հայտնում է Panorama.am-ը Le Figaro-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, Ֆրանիսայի և Ադրբեջանի հարաբերությունները կարող են վատթարանալ, երբ UDI-ն հանձնաժողովի ստեղծում նախաձեռնի ԱԺ-ում` գնահատելու համար «քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև»: Նախագիծը ներառված է Արտաքին գործերի կոմիտեի օրակարգում: Հունիսի 29-ին սոցիալիստ պատգամավոր, կոմիտեի նախագահ Էլիզաբեթ Գիգուն կքննի բողոքը: Նշվում է, որ ֆրանսիացի պատգամավորները պետք է երդվեն ցուցմունք տալուց առաջ: Ի պատասխան Ադրբեջանը մոբիլիզացրել է իր բազմաթիվ քաղաքական կողմնակիցներին խորհրդարանական «Բարեկամության խմբից»: 2015-ի սեպտեմբերին ֆրանսիական «France 2»-ի եթերում պարզաբանվեց ֆրանսիացի որոշ պատգամավորների սերտ և ոչ թափանցիկ կապը Ադրբեջանի իշխանությունների հետ: Նշվում է, որ ավտոսպորտի երկրպագու 6 ֆրանսիացի պատգամավոր հրավիրվել էր Բաքու Formula-1 Եվրոպայի Գրան պրիի մրցավազքին, որոնք այնտեղ հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանց թվում էր նաև պատգամավոր Ժան Ֆրանսուա Մանսելը, որին ևս խախտումների մեջ են մեղադրում: Փարիզում Ադրբեջանի դեսպանն իր հերթին ճգնաժամով է սպառնացել դիվանագիտական հարաբերություններում` բոլոր պատգամավորներին նամակ հղելով հնարավոր դիվանագիտական և տնտեսական հետևանքների մասին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ նախագահի նախկին տեղակալ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվում է «Շտրասսերի ցուցակով» Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Միլանի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել այս փաստով: Գումարը փոխանցվել էր հեռահաղորդակցային «Բակտելեկոմ» ընկերությունից՝ Վոլոնտեի հետ կապված ընկերությունների հաշիվներին, ընդամենը արվել է է 18 փոխանցում: Վոլոնտեն մեղադրվում է «իր և երրորդ անձանց համար» ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից, ինչպես նաև այլ դեռևս չճշտված ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու մեջ`ի շահ «Ադրբեջանի կառավարության» հասարակական գործառույթներն իրականացնելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |