Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ![]() 30 հունիսի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությանը զուգահեռ Հայաստան համահայկական հիմնադրամը ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհի երկայնքով ընկած բնակավայրերում: Այդ համայնքներից է նաև ճանապարհային խաչմերուկում գտնվող Գետավանը (ԼՂՀ Մարտակերտի շրջան), որտեղ Հիմնադրամը Ֆրանսիայի իր տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ համայնքային կենտրոն է կառուցում: Երկհարկանի նորակառույցում համալիր կգործեն գյուղապետարանը, գրադարանը, խաղասրահը, 150 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը: Կենտրոնը ոչ միայն կծառայի Գետավանի և հարակից համայնքների կարիքներին, այլև, անհրաժեշտության դեպքում, իր դերակատարումը կունենա նաև ճանապարհով երթևեկողների համար: Մոտ 400 բնակիչ ունեցող համայնքը հիմնադրամի շնորհիվ ունի նաև կանոնավոր ջրամատակարարում: Գյուղապետ Արարատ Զաքարյանի խոսքով՝ համայնքը երիտասարդացման միտում ունի. «Գնալով աճում է երեխաների թիվը, այս տարի արդեն 7 ծնունդ ունենք, նույնքան էլ սպասում ենք մինչև տարեվերջ: Ճանապարհի լիարժեք գործարկումն էլ, վստահ ենք, նոր հնարավորություններ կստեղծի համայնքի բնակիչների համար»: Ֆրանսիայի մեր հայրենակիցների օժանդակությամբ ներկայումս նմանօրինակ կենտրոն է կառուցվում նաև ճանապարհից 2 կմ հեռավորության վրա գտնվող Կոճողոտ համայնքում: Կենտրոնը վեր է հառնում համայնքի դպրոցի կողքին, որի կառուցումը մեկ տասնամյակ առաջ ևս հովանավորել են ֆրանսահայերը: Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Արցախում ինը համայնքային կենտրոն է կյանքի կոչվել: Ճանապարհին հարակից Վանք, Չարեքթար, Չափար գյուղերում էլ Հիմնադրամն առանձնատներ է կառուցում այդ համայնքների բազմազավակ ընտանիքների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |