ՀՀ-ն Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում. Կարող է Հարավային Օսիայով անցնել![]() 30 հունիսի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցում է Վրաստանի և Ռուսաստանի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին: Այս մասին հայտնել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ճանապարհը լավ վիճակում է: Հայաստանից այս առումով շատ բան կախված չի, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք», - լրագրողներին ասել է Բեգլարյանը, հաղրոդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նախարարի, հավանականությունը, որ հարավօսական ճանապարհը կբացվի «հիսուն-հիսուն է»: Բեգլարյանը նաև փոխանցել է, որ վրացական կողմը հավաստիացրել է, թե 10-14 օր անց Լարսի ճանապարհը կսկսի գործել: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նույն օրը, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, թե ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ: Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Կարդացեք նաև՝ ՀՀ վարչապետը Լարսում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է Մեդվեդևին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |