Ախթամարի եկեղեցու վերածումը թանգարանի ցուցադրում է Անկարայի իրական նպատակները

PanARMENIAN.Net - Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «բացումը» որպես «հուշակոթող-թանգարանի»` ցույց է տալիս թուրքական պետության իսկական նպատակները: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նրանք եկեղեցին փաստորեն վերածել են թանգարանի, որտեղ, եթե հաշվի առնենք Այա Սոֆիայի նույնօրինակ ճակատագիրը, այսուհետ աղոթելը արգելվում է: Թուրքիայում որպես պատանդ հանդես եկող Թուրքիայի հայոց պատրիարքի խնդրանքը` որ թուրքական պետությունը տարվա մեջ առնվազն մեկ օր ճշտի որ կարելի լինի այնտեղ աղոթել` վկայում է այս նորագույն սրբապղծության մասին»,- նշել է Մանոյանը: Այսպիսով, գտնում է «Հայ Դատի» գրասնեյակի ղեկավարը, պաշտոնական Թուրքիան մի կողմից փորձեց ցույց տալ, թե ինքն իբր դրական քայլ է անում դեպի հայերն ու Հայաստանը, մյուս կողմից` հայերին արգելում է այսուհետ Ս. Խաչում աղոթել: «Պատրիարքի խոսքում հատկանշական էր այն` որ նա նշեց, թե Ս. Խաչը 90 տարի է, ինչ չի գործել որպես եկեղեցի, բայց միշտ էլ եղել ու մնում է այդպիսին: Ս. Խաչի վերանորոգումն Թուրքիայի կողմից չի կարելի Հայաստանի նկատմամբ դրական քայլ համարել. Թուրքիան պաշտոնական Երեւանին հրավիրել էր մասնակցել արարողությանը` զուտ քարոզչական նկատառումներով. Թուրքիան Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը պետք է ընդուներ Հայաստանի սահմանից եւ ոչ թե ստիպեր, որ այն Վան հասնի Վրաստանով: Կարծում եմ Պատրիարքի, ինչպես նաեւ Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկուսությունների կեցվածքները մղեցին Թուրքիայի մշակույթի նախարարին, որ արարողության ժամանակ, մինչ այդ «հուշակոթող-թանգարան» հորջորջումին ավելացնի նաեւ կառույցի իրական` եկեղեցի լինելու փաստը: Թուրքիայի այս քայլի բացառապես քարոզչական բնույթը միջազգային հանրային կարծիքի առաջ բացելուց բացի, կարծում եմ պետք է այսուհետ հետեւողական քայլեր ձեռնարկել, որոնք ցույց կտան թե Թուրքիան արգելում է Ս. Խաչում աղոթել: Ս. Խաչի վերանորոգումը, այն էլ ոչ որպես եկեղեցի, չի կարող մոռացության մղել Թուրքիայի հետեւողական քաղաքականությունը` բնաջնջելու Արեւմտահայաստանի հայկական էության մասին իրեղեն փաստերը»,- ընդգծել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---