Պետդեպի զեկույց. ՀՀ-ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր կան

Պետդեպի զեկույց. ՀՀ-ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր կան

PanARMENIAN.Net - Հայ կանայք և երեխաները ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի երկրի ներսում, ինչպես նաև սեռական թրաֆիքինգի Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: Նման տվյալներ են ներառված ԱՄՆ Պետքրատուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ.» հունիսի 30-ին հրապարակված զեկույցում:

Ըստ զեկույցի տվյալների՝ Հայաստանում սեռական թրաֆիքինգի են ենթարկել Չինաստանի քաղաքացի կանանց:

Հայ տղամարդիկ շահագործվում ենՌուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից:

Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

«Հակամարտությաունների հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար առկա է շահագործման ռիսկը և պարտքի դիմաց նրանք ենթարկվել են աշխատանքային շահագործման», նշված է զեկույցում, գրում է Panorama.am-ը:

Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:

«Կառավարությունը միջոցներ է հատկացրել զոհերին մատուցվող ծառայությունների համար և ապահովել է համաֆինանսավորում հասարակական կազմակերպության կողմից գործարկվող 2 թրաֆիքինգի զոհերի կացարաններից մեկին: Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր է գումարել՝ համակարգելու այդ ուղղությամբ կառավարությունում տարվող աշխատանքները»:

Զեկույցի հեղինակները Հայաստանին առաջարկում են. Բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, ընդունել գործողությունների նոր ազգային ծրագիր, աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցումմ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը: Ընդունել օրենսդրություն տուժողների կամ վկաների պաշտպանության միջոցներ ձևավորելու համար, արդյունավետորեն մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ, շարունակել ակտիվ գործընկերությունը քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

2015-ին՝ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում է: Ըստ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանության՝ ՀՀ կառավարությունն առաջին խմբում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

Զեկույցում դիտարկված 188 երկրից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում:

Այսպիսով, 2014-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ոււ տեղական կազմակերպոըթյունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, դեսպանությունը նշում է, որ ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ:Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

Դեսպանությունն արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ուզոհերի նույնացման հարցերի շուրջ:

2015-ի հոկտեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար:

2012-2014-ը թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ, որոնցից 28-ը եղել է կին, իսկ 14-ը` անչափահասն: Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի, նշված գործերից 12-ը վերաբերել է ՀՀ-ում կանանց պոռնկության շահագործմանը, 5 գործ վերաբերել է աշխատանքային շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 4 գործ` Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց պոռնկության շահագործմանը, 4 գործ` կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը և 2-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---