Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը չի արտացոլում Անկարայի իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ

PanARMENIAN.Net - Կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դայանա Վաթսոնը գործըկերներին զգուշացրել է չմոլորվել թուրքական կառավարության ջանքերի հաշվով. օգտագործել եզակի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնումը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ Հայոց ցեղասպանության հերքման հետեւողական քաղաքականությունը թաքցնելու համար: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնոհակալություն է հայտնել Վաթսոնին, նշելով, որ թուրքական կառավարության տվյալ քայլը չի հանդիսանում հանդուրժողականության գործողություն Թուրքիայի կառավարության կողմից, որը հնագույն եւ հայերի համար սուրբ եկեղեցին վերածել է թանգարանի` չտեղադրելով խաչն ու արգելելով պատարագը: Կոնգրեսականներին հղած նամակում Վաթսոնը նշում է. «Ցավոք, այս դեպքը քողարկում է իրականությունը: Թուրքիայի հայ քրիստոնեական եկեղեցիներից հարյուրավորները, որոնցից ոմանք նույնիսկ IV դարով են թվագրվում, ոչնչացված են»: «Հայաստանն առաջին երկիրն է հանդիսանում, որը քրիստոնելությունը պետական կրող է հռչակել 301 թվականին եւ հնագույն եկեղեցիների եւ քրիստոնեական հուշարձանների հարուստ պատմություն ունի: Ցավոք, թուրքական կառավարությունը, հակառակ բոլոր վկայություններին, հերքում է Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է ակտիվորեն ոչնչացնել հայկական հուշարձանները: Դա անհույս եւ չար գործողություն է, որն սկսվել է 1915 թվականին, որը ոչնչացնում է հայերի ֆիզիկական եւ մշակութային ներկայության հետքերը իրենց պատմական հայրենիքում»,- ասվում է Դայանա Վաթսոնի նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---