Ստամբուլում ահաբեկչության գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել 2 հուլիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին: Հունիսի 30-ից սկսած ձերբակալություններ են իրականացվում Ստամբուլի շրջաններում: «Ինձ հայտնի է այդպիսի 5 ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում են 3 դաղստանցի, մեկ չեչեն և Ադրբեջանի մեկ քաղաքացի»,-ասել է «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին դաղստանցի իրավապաշտպանը, որը չի ցանկացել հրապարակել անունը. նա համագործակցում է Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հայտնում է Haqqin.az-ը: Այդ տղամարդը նախկինում ձերբակալվել էր մի քանի օրով միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, որից հետո նրան ազատ էին արձակել: «Նա աշխատում էր Ստամբուլում, իրավաբանական օգնություն էր ցուցաբերում և միջնորդություն ներգաղթյալների օրինականացման գործում»,-ասել է հարևանը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |