Նալբանդյան. Հույս ունենք, որ Ֆրանսիայի Սենատը կհաստատի երկրի ԱԺ-ի որոշումը 2 հուլիսի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը,որը միաձայն հաստատվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, ողջունելի է: Այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: «Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին։ Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - նկատել է արտգործնախարարը: «Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |