Մխիթարյան. Հնարավոր է՝ մի օր հանդես գամ Զիդանի գլխավորությամբ 4 հուլիսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր կարիերային առնչվող մի շարք հարցերի: Խոսելով խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին, Մխիթարյանն ասել է. «Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին», Marca պարբերականին հղումով գրում է Armsport.am-ը: Հարցին, թե ինչպե՞ս Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հաջողվել է հասնել նման առաջընթացի ֆուտբոլիստի հետ, Մխիթարյանը պատասխանել է. «Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար»: Հարցին, թե կցանկանար մի օր հանդես գալ իր կուռքի՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, Մխիթարյանը պատասխանել է. «Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»: նա նաև հավելել է, որ չի խոսում իսպաներեն, սակայն կցանկանար սովորել այն: «Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան»: Մխիթարյանի խոսքով, ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու ջանասիրաբար աշխատանք: «Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները»: Հուլիսի 2-ին Դորթմունդի «Բորուսիան» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |