«Բորուսիա». Մխիթարյանը գնում է «Մանչեսթեր Յունայթեդ», հաջողություն նրան Եվրոպայի լիգայում 2 հուլիսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Դորթմունդի «Բորուսիան» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: «Ակտիվ բանակցությունների արդյունքում «Բորուսիան» ընդունել է Մխիթարյանի ցանկությունը՝ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջորդ խաղաշրջանում: «Մանչեսթերը» շատ գրավիչ առաջարկ է արել, հրաժարվելու դեպքում մենք կզրկվեինք Մխիթարյանից 2017 թվականին առանց փոխհատուցման», - մեջբերում է ակումբի պաշտոնական էջը Facebook-ում տնօրեն Վացկեի խոսքերը: «Բորուսիան լավագույնն է մաղթում Մխիթարյանին Պրեմիեր-լիգայում ու Եվրոպայի լիգայում», - ասվում է հաղորդագրությունում: Անգլիական ակումբն ավարտել է 2015-2016 առաջնությունը 5-րդ հորիզոնականում ու կխաղա ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ Եվրոպայի լիգայում: «Բորուսիան» երկրորդն է Բունդեսլիգայում ու կխաղա Չեմպիոնների լիգայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |