Հուլիսի 6 և 7-ին Լարսի ավտոճանապարհը մի քանի ժամով բաց կլինի

Հուլիսի 6 և 7-ին Լարսի ավտոճանապարհը մի քանի ժամով բաց կլինի

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00 և հուլիսի 7-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Ավտոճանապարհը բաց կլինի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ պահպանելով ներքոնշյալ կանոնները. միաժամանակ երկու կողմից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Կարդացեք նաև՝ Վրաստանի վարչապետ. Լարսը 4-5 օրվա ընթացքում բացելու համար արվում է ամենը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---