ԼՂՀ-ին փոխանցումները կազմել են մոտ 4.562 մլրդ դրամ. 50%-ը ծախսվել է 8 հուլիսի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը: Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, պարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը՝ ներդրումային հիմնադրամի միջոցով: Հաշվետվության համաձայն 100-ից ավելի նոր մեքենա է տրամադրվել պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և պետական կառավարման համակարգերին՝ հիմնականում շրջանային: Դրամական փոխանցումները կազմել են մոտ 4.562 մլրդ դրամ: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ստացված գումարի մոտ 50 տոկոսը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման և զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվետվությունը կներկայացվի նաև հասարակական-քաղաքական շահագրգիռ շրջանակներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացում, այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլո ծառայության կողմից: Ապրիլի առաջին օրերին, ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով, ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական և այլ կարգի օգնությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |