ԱՄՆ-ի բազմաթիվ կորպորացիաներ հայտարարում են, որ չեն մասնակցում հակահայկական քարոզարշավին

PanARMENIAN.Net - Խոշորագույն ամերիկյան ընկերությունները շարունակում են հայտարարություններ հղել, որտեղ նշում են, որ չեն մասնակցում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի ընդունման դեմ ուղղված քարոզարշավին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կազմակերպության հասցեով հայտարարություններ են ստացվել Xerox, American Express, Altria, и FedEx կորպորացիաների ղեկավարներից: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես են եկել Microsoft, Johnson & Johnson и Cargill. Նամակները, որոնք կոչ են անում ԱՄՆ կառավարությանը չճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ իբր ստորագրված առաջատար ամերիկյան կորպորացիաների կողմից, տարածել էր Ամերիկա-թուրքական խորհուրդը եւ Թուրքիայում Ամերիկայն բիզնես համաժողովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---