Այվազովսկու 38 կտավ է տեղափոխվել Ղրիմից Մոսկվա` Համառուսաստանյան ցուցահանդեսի13 հուլիսի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գրեթե 40 կտավ է Ղրիմի Թեոդոսիայի պատկերասրահից տեղափոխվել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ: Այդ մասին հայտնել է Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հուլիսի 11-ին Այվազովսկու 38 գործ է ուղարկվել Մոսկվա` Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք Համառուսաստանյան ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով` պահպանման բոլոր պարտավորություններով և ապահովագրությամբ»,-ասել է նա: Ըստ նախարարի, նկարները Մոսկվայում կլինեն ցուցահանդեսի ամբողջ ընթացքում, որպեսզի վերադառնան հայրենի քաղաք մինչև նկարչի 200-ամյակը: Բոլոր կտավներն ապահովագրված են ավելի քան 2 մլն դոլարով: Նովոսելսկայան նշել է, որ Ղրիմը նամակ է հղել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թանգարաններ, ինչպես նաև արտերկրում հավաքածուներ ունեցողներին` առաջարկելով բերել և ցուցադրել Այվազովսկու աշխատանքները Թեոդոսիայում 2017-ին, երբ մեծ շուքով նշվելու է ծովանկարչի 200-ամյա հոբելյանը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում: Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Ընթերցեք նաև. Տրետյակովյան պատկերասրահը 1-ին անգամ տոմս կվաճառի առցանց. Այվազովսկու ցուցահանդեսն է Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |