Պուտինը, Ալիևն ու Ռոուհանին Բաքվում կքննարկեն «Հյուսիս-Հարավ» նախագիծը

Պուտինը, Ալիևն ու Ռոուհանին Բաքվում կքննարկեն «Հյուսիս-Հարավ» նախագիծը

PanARMENIAN.Net - ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Հասան Ռոուհանին օգոստոսի 8-ին եռակողմ հանդիպում կունենան Ադրբեջանի մայրաքաղաքում: Քննարկվելու են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում:

Անդրադառնալով այն հարցին, թե նախատեսված է արդյոք ՌԴ և Իրանի նախագահների հանդիպում` Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռահինպուրն ասել է. «Այո, անկասկած, նախատեսվում է: Երկու միջոցառումները (հանդիպումն ու Իրանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը) տեղի կունենան նույն օրը», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել էր եռակողմ հանդիպման նախապատրաստման փաստը:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է կապելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կհանդիսանա Ադրբեջանի, Իրանի և ՌԴ երկաթուղիների միացման համար: Առաջին փուլում նախատեսվում է տարեկան 5 մլն տոննա բեռ փոխադրել, իսկ հետագայում` ավելի քան 10-12-մլն տոննա:

Ընթերցեք նաև. Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցումը կշարունակվի. ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---