Հայանիստի ցուցարարները ցրվել են. Փոխնախարարը խոստացել է լուծել խնդիրը![]() 16 հուլիսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը զանգահարել է Հայանիստ համայնքի ղեկավարին և խոստացել է դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը լուծել հուլիսի 18-ին: Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները հուլիսի 16-ի առավոտյան` ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա են անցկացրել: Քաղաքացիները պահանջել էին լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը: Նրանք ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս: Ինչպես ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն է նշել, Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»: Բողոքողները նաև հայտնել էին, որ գծատերը սադրանքներ է հրահրում` սպառնալով ակցիայի մասնակիցներին: Փոխնախարարի խոսումից հետո, ակցիայի մասնակիցները ցրվել են՝ ասելով, որ հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ին կրկին կհավաքվեն, եթե խնդրին լուծում չտրվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |