Նախարարի խորհրդական. Կրթական համակարգի ուռճացված ապարատը կրճատվելու է![]() 16 հուլիսի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը: Հայրապետյանը վերջերս է նշանակվել նախարարի խորհրդական: Կառավարության նախավերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: «Կրթական համակարգը այն ռազմավարական նշանակության ոլորտն է, որի վիճակից կախված է լինելու գրեթե ամեն ինչ մեր երկրում: Ամուր պետություն չի կարող լինել առանց որակյալ ու դաստիարակված քաղաքացու, զարգացող տնտեսություն չի կարող լինել առանց բարձրակարգ մասնագետների, քաղաքավարի ու օրինավոր կացութաձև չի կարող լինել առանց կիրթ ու գրագետ մարդկանց և այլն: Այս ամենն իրականացնելու համար անշուշտ պետք է սկսել դպրոցից: Դպրոցը պետք է երեխային տա արդիական գիտելիք ու բարձր մակարդակի դաստիարակություն: Հանրակրթությունը պիտի լինի օպտիմալ ժամանակային իմաստով, տարիների կտրվածքով, որակյալ և, բնականաբար, մատչելի ու հասանելի բոլորի համար: Բարեփոխումների զգալի մասն ուղղված է դրան», - ասել է Հայրապետյանը, գրում է Aravot.am-ը: Նրա խոսքով, բուհերի կառավարման համակարգում տեղի են ունենալու փոփոխություններ, որոնց արդյունքում բուհը ապահովելու է ավելի մեծ թվով ու որակյալ ուսումնական գործընթացի մասնակցող ուսանողներ, քան վարչական ապարատ, որի պահպանման ահռելի ծախսերը կգնան և ուսման մատչելիության, և որակի վրա: «Կրթական համակարգում կան գումարներ, դրանք շրջանառվում են և օրինական, և ապօրինի դաշտերում, բայց երկու դեպքերում էլ կան պետական համակարգից կամ համակարգված դաշտից դուրս շրջանառություններ: Բարեփոխումների փաթեթով վերանայվելու են և լուծման ուղղությամբ են գնալու նաև այս խնդիրները: Նախարարը հիմա համակարգում է շատ լուրջ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացը, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո աշնանային նստաշրջանին կներկայացվի Ազգային ժողովին», - տեղեկացրել է նախարարի խոհրդականը: Նրա խոսքով, այդ բարեփոխումներով սկսվելու է նոր փուլ մեր երկրի կրթական մակարդակի որակական փոփոխության ճանապարհին: Վերջապես լուծվելու են մինչ օրս հանրությանը անհանգստացնող բազմաթիվ խնդիրներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |