66 17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1 Փաշինյան. Զինված անձինք պահանջում են Սարգսյանի հրաժարականը, փոխոստիկանապետը պատանդ է վերցված 17 հուլիսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մի խումբ զինված անձանց կողմից գրավված Էրեբունիի ոստիկանության բաժանմունքից: Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնությունից մի խումբ զինված անձինք մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «ժողովրդի վստահության կառավարության ձևավորում», գրում է Armtimes.com-ը: Փաշինյանը նաև տեսանկարարահանել է բազայի ներսի տարածքը. երևում է, որ 7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Խմբավորումը սկզբից պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է: Փաշինյանը տեղեկացրել է, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում: ԱԺ պատգամավորտ հավելել է. «Չգիտեմ ոստիկանության մտադրության մասին, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում ոստիկանության պետը պետք է պահպանի սառնաստություն, որովհետև իրավիճակը վտանգներով է լեցուն. «Սասնա ծռեր» խումբը, որը գրավել է ոստիկանության բաժանմունը, տրամադրված է վճռական, չեն պատրաստվում հարձակման դեպքում ընկրկել», մեջբերում է Panorama.am-ը: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |