Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային հորդորել է հնարավորինս շուտ չեղարկել արտակարգ դրությունը21 հուլիսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիային որքան հնարավոր է արագ չեղարկել արտակարգ դրությունը: Նախարարը մտահոգություն է հայտնել արտակարգ ռեժիմի տևողության վերաբերյալ: Շտայնմայերը նաև կոչ է արել Թուրքիայի իշխանություններին պահպանել «օրենքի գերակայության սկզբունքը» և պահպանել մարդու իրավունքները մեղադրյալների հարցում, հայտնում է Svoboda.org-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև.Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |