ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով23 հուլիսի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը եվրոպական տասը երկրում՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 55 դրամ/րոպե: Իսկ Գերմանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Չեխիայի, Պորտուգալիայի և Ռումինիայի՝ «Vodafone», ինչպես նաև Իտալիայի «TI»* բջջային օպերատորների ցանցերում ռոումինգում ինտերնետի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 35 դրամ/ՄԲ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Եվրոպական մի շարք երկրներում ձայնային, ինչպես նաև տվյալների փոխանցման ռոումինգի ծառայությունների համար համապատասխանաբար միևնույն սակագների սահմանումը գրավիչ առաջարկ է բաժանորդների համար: Ընտրվել են այն երկրները, ուր մեր հայրենակիցներն առավել հաճախ են այցելում հանգստի և գործնական նպատակներով: Առաջարկի շահավետությունը պայմանավորված է ոչ միայն զգալիորեն նվազեցված սակագներով՝ մուտքային զանգերի, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի և ինտերնետի 1 ՄԲ-ի համար, այլև համապատասխան երկրներից մի քանիսն այցելող բաժանորդների համար միևնույն սակագնից օգտվելու հարմարավետությամբ: Աշխարհով մեկ մեծ թվով ռոումինգ գործընկերների առկայության շնորհիվ՝ մենք ապահովում ենք հաղորդակցման միջոցների հասանելիություն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ինչի մասին է վկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռումինգ ծառայությունները նախընտրող հավատարիմ բաժանորդների զգալի քանակը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ /10 ԿԲ սակագինը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |