Բելառուսի նախագահը խոսել է երկրում «հայկական սցենարի» կրկնության անթույլատրելիության մասին23 հուլիսի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա որ Բելառուսում փողոցային անկարգություններ լինեն ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում: Նա ասել է, որ եթե մարդկանց ինչ-որ խումբ ցանկանում է փողոց դուրս գալ և անկարգություններ սարքել, ապա իշխանությունների արձագանքն ակնթարթային կլինի: «Որովհետև մեզ հարկավոր չէ, որ լինի ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում: Դա վարակ է, հիվանդություն: Եթե այն մտել է հանրության մեջ, ապա շատ արագ, ինչպես քաղցկեղի ուռուցքը, կսկսի աճել: Եվ այն ժամանակ շատ ջանք, միջոցներ ու, աստված չանի, կյանքեր կպահանջվեն դա կասեցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Sputbik-Արմենիան»: Նա խնդրել է շատ չքննադատել իրեն կոշտ քաղաքականության համար, քանի որ համարում է այդպիսի ռազմավարությունն անվտանգության երաշխիք: «Մենք ոչ ոքի բերանը չենք փակում: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին քննադատել, դիտողություն անել, արեք դա կոռեկտ: Դրա համար համապատասխան ժողովներ ունեք: Դուրս եկեք և ասեք: Եվ թող հետո փորձի ինչ-որ մեկը փակել ձեր բերանը: «Երբեք ոչ մի բանից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին ուզում եք, բայց հիշեք, որ «կռվել» (ինչպես Թուրքիայում, նախագահի և իշխանության դեմ) կարելի է միայն ընտրություններում»,-ասել է նա: «Կլինեն խորհրդարանական ընտրություններ` գնացեք և քվեարկեք ում համար ուզում եք: Կգան նախագահական ընտրությունները` քվեարկեք ինչպես ուզում եք: Ես դա անկեղծ եմ ասում և կապահովեմ դա»,-ասել է նախագահը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |