Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրի վերաբերյալ բանակցություններն անարդյունք են ավարտվել

PanARMENIAN.Net - Անարդյունք են ավարտվել Եվրոպա 2008 ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների հանդիպման վայրի մասին բանակցությունները: Կարդիֆում UEFA-ի կողմից հատուկ կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները առաջվա պես պնդում էին չեզոք դաշտերում խաղերն անցկացնելու միտքը (նրանք արդեն ունեն հրավեր Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից): Իր հերթին, հայկական կողմը ցանկանում է, որպեսզի հանդիպումները կայանան Բաքվում եւ Երեւանում: Հանդիպումների ցուցակի համաձայն, Ա խմբում սեպտեմբերի 8-ին հավաքականները պետք է հանդիպեն հայկական հավաքականի դաշտում եւ 12-ին ադրբեջանական հավաքականի դաշտում: Երկու թիմերն էլ խմբի աութսայդերներն են, որը գլխավորում են Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան եւ Ֆինլանդիան: Վերջնական որոշումը Ադրբեջան-Հայաստան հանդիպումների անցկացման վայրի մասին կկայացվի UEFA-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ապրիլի 18-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---