Ոստիկանությունը կոչ է արել անչափահասներին հեռու պահել հանրահավաքներից

Ոստիկանությունը կոչ է արել անչափահասներին հեռու պահել հանրահավաքներից

PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը կոչ է արել կանխել անչափահասների մասնակցությունն ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ընթացող հանրահավաքներին:

«Նման միջոցառումներին նրանց (անչափահասների) հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին», - գրել է նա ֆեյսբուէյան իր էջում:

«Դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին», - գրել է Ահարոնյանը:

Հուլիսի 17-ից Խորենացի փողոցում և Ազատության հրապարակում ընթանում են ցույցեր՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբին: Ցույցերի մասնակիցները պարբերաբար նաև երթեր են կազմակերպում Երևանի կենտրոնում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---