Բաքու. Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կաշխատեն փոխզիջման հասնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպմանը, որը տեղի կունենա Բելգրադում ապրիլի 19-ին, կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխզիջման հիման վրա պայմանավորվածության հասնելու ուղիները: «Եթե կողմերը չգան համաձայնության, բանակցային գործընթացը կշարունակվի»,-Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, բանակցությունները Պրահայի գործընթացի շարունակությունն են եւ կկայանան Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազմակերպության Արտագործնախարարների խորհրդի նիստին երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցության շրջանակներում, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---