«Սասնա ծռերի» աջակիցները հերթական ցույցն են անցկարցել Ազատության հրապարակում 5 օգոստոսի 2016 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 5-ին կայացել է հերթական հանրահավաքն` ի պաշտպանություն Էրեբունու գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են հրապարակում` քննարկելու «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո ապագա անելիքները: Հանրահավաքն այս անգամ սկսվել է զգալի ուշացմամբ: Ցույցից հետո երթ տեղի չի ունեցել: «Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են հանրահավաքներ անել` չնայած խմբի հուլիսի 31-ին հանձնելուն: Նախորդ պահանջներին`նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի հրաժարականին, ավելացել են նորերը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին ու հուլիսի 29-ին Սարի թաղում ցույցը ցրելուց հետո ձերբակալված գործիչներին ու քաղաքացիներին: «Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |