«Սանիտեք». Մեր անունից գումար գանձող անձինք դրամաշորթ են 8 օգոստոսի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեք» ընկերության աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում: «Սանիթեք» ընկերությունը, ի պատասխան տեղեկությունների, հայտարարել է, որ չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ: «Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ: «Սանիթեք» ընկերությունը կոչ է անում բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ և որևէ կասկածելի դեպք նկատելիս, զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90», - նշվում է հաղորդագրությունում: Դեռևս 2012-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |