Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Բացի այդ, ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ԱշոտԿարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:

Ավելի վաղ, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար նկատողություն և խիստ նկատողություն է հայտարարվել մի շարք ոստիկանների: Նրանց թվում են Երևանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալներ, ոստիկանության գնդապետեր Հրայր Հայրապետյանն ու Մկրտիչ Անտոնյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանը և այլոք:

Օգոստոսի 6-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---