ԱԳ փոխնախարար. ԵՄ-ի հետ հնարավոր ավիացիոն գոտին կազդի ավիատոմսերի գների վրա

ԱԳ փոխնախարար. ԵՄ-ի հետ հնարավոր ավիացիոն գոտին կազդի ավիատոմսերի գների վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Եվրամիության միջև համընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ կընթանան, հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ տեղեկացնելով, որ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից արդեն իսկ տրվել է հարցի վերաբերյալ բանակցություններ սկսելու համապատասխան մանդատ:

ԱԳ նախարարի տեղակալն ասասել է նաև, որ բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները սկսել էին դեռևս Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, ապա հստակ ձևակերպվեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է սկսեն բանակցություններ համընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ:

«Համաձայնագիրը կոչված է կարգավորելու Հայաստանի և Եվրամիության երկրների միջև օդային հաղորդակցության խնդիրները»,- ասել է Նազարյանը, գրում է Tert.am-ը:

Հարցին՝ համընդհանուր ավիացիոն գոտին կազդի՞ ավիափոխադրումների գների նվազման ու որակի բարձրացման վրա, փոխնախարարը դրական պատասխան տվեց. «Այո՛, կազդի, գների իջեցման վրա ևս ազդեցություն կունենա»:

2015-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է մի շարք գործընկեր-երկրների, այդ թվում Հայաստանի հետ բանակցություններ սկսել ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---